Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին

Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են: Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ Ստամբուլի կենտրոնական հատվածները փակ են, երթևեկությունը կաթվածահար է:

Ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել:

Ավելի քան 300 մարդու է ձերբակալվել:

Հայտնի է, որ ցույցերը կազմակերպել են մի շարք արհմիություններ և հասարակական կազմակերպություններ: Քաղաքացիները փորձել են հասնել Թաքսիմ հրապարակ, որտեղ, սակայն, բողոքի ակցիաներն արգելված են։ Հրապարակի անվտանգությունն ուժեղացվել է անցած ամիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո:

Թաքսիմ հրապարակը շրջափակված է մետաղյա ճաղավանդակներով և ոստիկանական արգելաշղթաներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ