Հայհոյանքի, ատելության այս իրավիճակը շանս չի տալիս, որ որևէ բան խոսենք, մեղք է ժողովուրդը. Խզմալյան. տեսանյութ

2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված, այն բաղկացած է 45 անդամից։ Խորհրդի նախագահ է նշանակվել Արա Խզմալյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 23-ին Մատենադարանում արդեն հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ։ Նա իր խոսքում կարևորել է, որ պետք է ամբողջապես իրացվի սահմանադրական այն ձևակերպումը, ըստ որի՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը նման հարթակ, ձևաչափ, խորհրդակցելու տեղ ունենալու սուր կարիք, անհրաժեշտություն ունի և միշտ է ունեցել:

Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցի ընթացքում նկատում է՝ խորհրդի մեծագույն առաքելությունը պետք է լինի Կառավարության և մասնագիտական հանրության միջև հաղորդակցություն ապահովելը։ Ըստ նրա՝ հատկապես այսօր, երբ հանրային կյանքում աղմուկը շատ է, խորհուրդը պետք է լինի այն հարթակը, որտեղ աղմուկից դուրս պետք է հավասարակշիռ հողի վրա մասնագիտական քննարկում լինի։

Վերջինս չի ընդունում նաև այն քննադատությունները, թե Հանրային խորհուրդն այս կարճ ժամանակահատվածում ստեղծվել է, որպեսզի 2026 թվականին խորհրդարանական ընտրության ժամանակ իշխանության համար ծառայի քարոզչության հարթակ։ Նա հիշեցնում է՝ օրենքում էլ է սահմանված, որ խորհուրդը պետք է պահպանի քաղաքական չեզոքություն։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ