ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։

Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։

Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։

Ո՞ր անտառներն են աղբից ազատվելու՝

Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքները՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը (երկկողմ երկարությունը մոտ 60 կմ է)։

Ե՞րբ են մաքրվելու

Մաքրման աշխատանքն իրականացնելու ենք մայիսի 3-ին՝ ժամը 9:00-ից։

Ո՞ր հատվածն է մաքրվելու

Ներկայացվող հայտերի հիման վրա նախատեսված ողջ տարածքը բաժանվելու է մասնակից խմբերի միջև։ Մինչ միջոցառումը՝ մասնակիցների ցանկն ունենալուց հետո, յուրաքանչյուր խմբի կտրամադրվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների կոնտակտային տվյալները։

Ինչպե՞ս մասնակցել միջոցառմանը

Անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ՝ https://forms.gle/MwzWta9E3wTd5Zf18։

Ինչպե՞ս աջակցել միջոցառմանը

Միջոցառմանը հնարավոր է աջակցել ոչ միայն մասնակցությամբ, այլ նաև՝ ուղևորափոխադրող, աղբ տեղափոխող տրանսպորտային միջոցներով և այլն։ Առաջարկները հնարավոր է քննարկել՝ զանգահարելով +37498776022։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ