Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը սոցցանցերի իր էջում անդրադարձել է Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հետ տեղի ունեցած իրադարձություններին:

«Էս նողկալի շրջիկ խմբակները չեն հասկանում, որ մարդկանց ընտանիք մտնել չի կարելի։ Մայրերին, երեխաներին, կանանց քաղաքական պրոցեսներին խառնել չի կարելի։ Որ գծեր կան, որոնք հատել չի կարելի։

Ես չգիտեմ` ովքեր են դաստիարակել սրանց։ Ձեր կեղտոտ ձեռքերը մայրերից հեռու պահեք։ Քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան։

Իսկ այդ հարթակներում, օրինակ` ԱԺ ամբիոնից, Վահագն Ալեքսանյանն ու ոչ միայն նա, ձեզ կերակրողներին ամեն անգամ քաղաքական միկրոինֆարկտի, դրանից հետո էլ քաղաքական հետմահու մկանային կծկումների ենք հասցնում։ Ու էդպես էլ շարունակվելու է։

Կրկնում եմ` ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար»-ի ներկայացուցիչները փողոցում ընդհարում են ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ