![]()
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի ալարել 80 տարի հետ է գնացել ու «հիշել» Հայրենական մեծ պատերազմը, ֆաշիստների դեմ տարած հաղթանակը, ավելի ստույգ` արցախյան գոյամարտերը, հատկապես վերջին ճակատագրական գոյամարտը աղդամի մուղամով կապել է Հայրենական պատերազմի հետ, ու… «մոռացել է», որ դա արել է նաև յոլդաշ իլհամը, ով Արցախի դեմ ագրեսիոն պատերազմը հռչակեց ադրբեջանցիների մեծ հայրենական պատերազմն ընդդեմ հայկական ֆաշիզմի», ու այս ամենի փոխարեն «մոռացել է» Լադիմիր Լադիմիրովիչին հիշեցնել, որ արցախցիները հայրենազրկվել են ոչ թե «ինչ-ինչ հանգամանքներով», այլ որ Ռուսաստանը ինքն էլ խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով պարտավոր էր ապահովել արցախահայության անվտանգությունը։ Արցախի «գործող խորհրդարանում» խմբակցություն ունեցող Վիտալին «մոռացել» է հիշել ու Պուտինին հիշեցնել, որ կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, բայց նա, իր խմբակցությունը և Պուտինյան պիրամիդան վերից վար պարտադրում են, որ Հայաստանը հիշի, որ կա այդ հայտարարությունը և այն գործում է։ Բայց մի շատ կարևոր բան կարող էր նաև «չմոռանալ» Վիտալի Բալասանյանն ու հարցնել Պուտինին մայիսի 9-ի կապակցությամբ շնորհավորելիս.
Ահա, պետք էր գրել.
Ձերդ գերազանցություն ցար, նոյեմբերի 9-ին լրանում է այն վերջնաժամկետը, երբ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են առարկել Արցախում հաջորդ 5 տարիներին’ 2025թ.ից հետո ռուս խաղաղապահների’ Արցախում գտնվելու ժամկետը, որոնց պրոտոկոլներն այդպես էլ Ադրբեջանը չստորագրեց, իսկ Արցախից դուրս գալն էլ փաստաթղթով չի արձանագրվել. Ըստ այդմ’ հաջորդ 5 տարիներին ռուսական զորախումբը կվերադառնա ու կապահովի արցախցիների անվտանգ վերադարձն իրենց տներ, թե ոչ? Մանավանդ, որ Ադրբեջանը մինչև այժմ չի առարկել, որ նա դա չի ցանկանում, ու դա չի անի նաև մինչև մայիսի 9-ը։
Հը, Վիտալի Բալասանյան, չգիտեիր նոյեմբերի 9-ի հայտարարության այս կետի մասին: Գիտեիր։ Բա ինչի ես «մոռացել» նամակում գրես, հարցնես կամ հիշեցնես:
![]()