Ամբողջ օրը գովերգում Ռուսաստանին, բայց երեխաներին կամ թոռներին ունենում են Ամերիկայում․ Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեկ հարց է հրապարակել՝ գրելով.

⁉️Լավ, ի վերջո ով է պատասխանելու այս պարզ հարցին։

Ինչու՞ են որոշ մարդիկ և հատկապես որոշ ընդդիմադիրներ ամբողջ օրը գովերգում Ռուսաստանին, բայց երեխաներին կամ թոռներին ունենում են Ամերիկայում։

Օրինակ ինչու՞ են նախընտրում Գլենդելի կամ Լոս Անջելեսի ծննդատները, Պերմի կամ Բառնաուլի ծննդատներից։

Պարոն Ռոբերտ Քոչարյան, հատկապես Ձեզ եմ հարցնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ