Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քիչ առաջ հայտնել էինք, որ Նոր Նորքի թաղապետարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Չախոյանը, որը հոսպիտալացվել է երեկ Նոր Նորքի ոստիկանության բաժնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:

Ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվել է վեց անձ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ