![]()
Ապրիլի 30-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Խ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Ալեք Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց ընթանալիս Վարդանանց 15/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Խ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()