![]()
Եգիպտոսին հզոր ավազային փոթորիկ է հարվածել՝ երկինքը ներկելով վառ նարնջագույն։
Փոթորիկը անցել է երկրի հյուսիս-արևմուտքով։ Արդյունքում Էս-Սալում քաղաքը գործնականում մխրճվել է խավարի մեջ։ Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ փողոց, եթե դրա կարիքը չկա:
Ապրիլի 15-ին ավազի փոթորիկը պատուհասել էր նաև Իրաքը։ Հանրապետությունում արձանագրվել են շնչահեղձության բազմաթիվ դեպքեր։ Տարերային աղետի հետեւանքով տուժել է ավելի քան 1800 մարդ։ Ոստիկանության աշխատակիցներն ու հետիոտները ստիպված են եղել դիմակներով պաշտպանվել փոշու հաստ ամպերից։
Հիշեցնենք՝ Իրաքում ավազե այս փոթորիկի հետևանքով Երևանում և ՀՀ մարզերում «ցեխոտ անձրևներ» էին տեղացել:
![]()