Ո՞ր օրենքն է ինֆոմոջահեդներին իրավունք տվել, որ փողոցում «բանավեճ» սադրեն և տեսանկարահանեն

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Ո՞վ, ո՞ր օրենքն է ինֆոմոջահեդներին իրավունք տվել, որ փողոցում տարեց կնոջը կանգնեցնեն, «բանավեճ» սադրեն եւ տեսանկարահանեն: Վահագն Ալեքսանյանի մայրիկը քաղաքական գործի՞չ է, պետական պաշտոնյա՞ է, հանրային դե՞մք է: Եթե մի րոպե ընդունենք, որ նրա որդին, որպես ՔՊ խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի թիմակից քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքների համար պատասխանատու է, ապա, միեւնույն է, նրա մայրը մեղավոր չէ: Սա ի՞նչ վայրենություն է: Էս երկրում վարսահարդարն անգամ մասնագիտական արտոնագիր է ստանում ու նոր «սափրիչի մը խանութ բացում», իսկ առավոտ վաղ արթնացած ամեն մի լածիրակ «լրագրող է, հանրային շահերի պաշտպան»: Վաղը մեկն էլ իրենց մայրերին փողոցում կանգնեցնելու եւ երեսներին շպպացնելու է, որ իր զավակը ծախու գրչակ է, ծախու գրչակ է, ծախու գրչակ է եւ պետք է հեռանա ժուռնալիստիկայից, որովհետեւ եւ մարդկանց է տեռորի ենթարկում, եւ «խայտառակում ռեսպուբլիկան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ