![]()
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (դատավորի կողմից կաշառք ստանալը կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար):
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 29-ին դատարանի դահլիճից բերման էր ենթարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 30-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը:
![]()