Սադրանքների 1-ամյա նախըտրական սեզոնը բացված է․ Ստյոպա Սաֆարյան

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ասո՞ւմ եմ չէ՝ սադրանքների 1-ամյա նախըտրական սեզոնը բացված է։
ՔՊ-ն բարձրագույն մակարդակով պետք է ու պարտավոր է բոլոր գործիչների ու իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներին հստակ հանձնարարի, որ իրենք ու իրենց հարազատները պետք է ծայրահեղ զգույշ լինեն։ Կա՞ խուլիգանություն, դիմում եք ոստիկանությանը խուլիգանության մասին հաղորդմամբ։

Ժողովրդավարությունը չի կարող վտանգվել։ Հիբրիդային զորախմբերը պետք է «վնասազերծվեն» օրենքի շրջանակներում։ Ոչ մի ինքնագործունեություն։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ