Փաշինյանը «կուլ տվող» լիներ, Քոչարյանը ֆիզիկապես էդ մտքերն արտահայտելու հնարավորությունը չէր ունենա. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Հանրային ՀԸ եթերում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին՝ կապված Արայիկ Հարությունյանի հետ:

Քոչարյանը, նշենք, ասել էր, թե Բակո Սահակյանից տեղեկացել է, թե Արայիկ Հարությունյանն ասել է՝ եթե հանդիպի Քոչարյանի հետ՝ Փաշինյանն իրեն «կուտի»:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի այս դիտարկմանը, Չախոյանն ասաց՝ զերծ կմնա Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանին վերագրվող խոսքերը մեկնաբանելուց կամ հերքելուց բայց մեկ ընդգծում ունի:

«Փաշինյանն եթե «կուլ տվող» լիներ, Ռոբերտ Քոչարյանը ֆիզիկապես էդ մտքերը արտահայտելու հնարավորությունը չէր ունենա»,- ասաց Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ