![]()
Ռոբերտ Քոչարյանն օրերս կրկին որոշեց հիշեցնել իր մասին և կրկին իր խոսույթով շարժեց հանրության զայրույթը: Նա դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին մեղադրեց «2020 թվականի պատերազմը հրահրելու», ինչպես նաև, իր բառերով ասած, «Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը քաշելու համար»։
Ժանրի կանոնները պահելով՝ Քոչարյանը նաև հայտարարեց, թե իրենց՝ տարիներով կառուցած անվտանգային համակարգերը երկու տարում իշխող ուժը քանդել է:
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը, «Հայկական ժամանակ»-ը զրուցում անդրադառնալով Քոչարյանի հայտարարություններին, նկատում է՝ այն, որ այդքան խոսվում է հիբրիդային պատերազմի մասին, դա պոզավոր-պոչավոր կենդանի չէ, հենց սա դասական հիբրիդային պատերազմի օրինակ է:
Քոչինյանը ընդգծում է՝ 2018 թվականից հետո Հայաստանի իշխանություններին կարելի է մեղադրել այլ բանում, որ չեն փորձել արտաքին քաղաքական վեկտոր փոխել, դիվերսիկացնել արտաքին քաղաքականությունը:
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Հայաստանը, Քոչարյանի բառերով ասած, Ինդիայից է զենքեր գնում, Քոչինյանը նկատում է՝ Հայաստանը պատրաստ է եղել Ռուսաստանից կանխավճարով զենք գնել, սակայն Ռուսաստանը չի կատարել իր պարտականություններն ու չի մատակարարել զենք։
Զրուցակցի համոզմամբ՝ պատերազմը, որ պարտադրվել է, որևէ կերպ կապված չի եղել, այսպես ասած, Հայաստանի արևմտյան կուրսն ընտրելու հետ, այլ բոլորովին այլ բաղադրիչների՝ պետականություն կառուցելու փորձի:
Քոչինյանը նշում է, որ բանակը «սրբազան կով» դարձնելու թեմաներին ինքն էլ է դեմ, սակայն Քոչարյանի հայտարարությունները, թե բանակի վերազինում տեղի չի ունեցել, թշնամին կարող է հարձակվել, Սյունիքը գրավել, պարզապես քաղաքական շահարկում են, դիվիդենտ հավաքելու փորձ:
Ըստ նրա՝ 2026 թվականի ընտրությունները Հայաստանի պատմության ամենաբախտորոշ և բարդ ընտրությունն են դառնալու․ Ռուսաստանը մեծ ներդրում է անելու:
Զրուցակցի համոզմամբ՝ Մոսկվան կփորձի ներդաշնակեցնել Քոչարյանին և Սարգսյանին, միասնական ճակատ ստեղծել, բայց փաստը, որ Մոսկվան ցուցաբերում է նման ակտիվություն, ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանը հիբրիդային պատերազմի մեջ է և պետք է աշխատի իր ինքնապաշտպանության ուղղությամբ։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
![]()