![]()
«Պուտինի հույսը Գարեգին Բ-ն է և, ցավոք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որովհետև, ըստ էության, ՀՀ իշխանությունները հրաժարվում են անել այն, ինչ պարտադրում են ՌԴ-ից, ՀՀ խորհրդարանը չի անում այն, ինչ պարտադրում են ՌԴ-ից, «տակը» մնացել է ո՞վ՝ կաթողիկոսը»։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
Անդրադառնալով վարչապետի Էստիոնիա կատարած այցին և Տալլինում Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ հանդիպմանն ու վերջինիս խաղաղարար կոչերին, ինչին Մայր Աթոռը սուր է արձագանքել՝ Սաֆարյանն ասում է․
«Էստոնիայում բարձրաստիճան հոգևարականը խոսել է Խաղաղության պայմանագրից, հարևանների հետ համակեցության հասնելու խնդրից և ՀՀ-ի ԵՄ անդամակցության մասին, 3 բան, որ չեն մտնում ռուսական պլանի մեջ, և սաստիկ ծանր է տարել Գարեգին Բ-ն այդ հայտարարությունները»։
Սաֆարյանը նկատում է՝ իսկ ինչու էր Մայր Աթոռը լուռ, երբ Շիրակի թեմի առաջնորդը փառաբանում էր Ստալինին, որը եկեղեցուն է ունեզրկել։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
![]()