![]()
Հարություն Մկրտչյանը գրում է.
Քանի որ որոշ մարդկանց քաղաքական,
քաղաքագիտական , ինտելեկտուալ պայքարի մեջ ծալում ,շպրտում ենք հանդերն ու չոլերը, իրենք զարգացրել են մեկ այլ ,իրենց նման ճրագույոտ , փնթլոշ,բայց եւ խիստ վտանգավոր մշակույթ` թիրախավորել անձին/անձանց, թիրախավորել անձի/անձանց ընտանիքի անդամներին, վիրավորել ,սպառնալ , սարկազմով ծաղրել,հայհոյել , անվանել թուրք ու դավաճան ,սադրել,ստել ,տարածել պիտակավորված նկարները,մանիպուլացնել, ձայնագրել ,սկանդալաթաթախ ու մածնաթաթախ լինել , միայն թե տերերին գոհացնեն ու մի երկու դիտում , ու մի երեք -չորս լայք ավել գրպանեն,քերեն,գզեն …
Եւ ուրեմն `տաշեք ձեր սնոտի ուղեղները , մեջն էլ տեղ բացեք , բան եմ ասում .
❗Մարդու ազատ խոսքի իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ այլ մարդու արժանապատվությունը եւ իրավունքները ,
Ու երբ այս գիծը հատում են ,ուրեմն կա երկու ճանապարհ .
❗Կամ օրենքը նմանների մռթին կտա, կամ օրենքը չի գործի ու նմանների մռթին կտան այնպես , որ իրանց ոտով կվազեն օրենքի դուռը , մենակ թե դունչները պրծացնեն …
❗Էս երեւույթների ավելի լայն թափով զարգացումը կբերի քաղաքական առողջ պայքարի վիժեցման, քաղաքացիական շերտերի միջև ատելության,անարխիայի ,անվերահսկելի բախումների …
❗Երկիրը,մամուլը ,սոցիալական հարթակները , հանրային -քաղաքական ողջ դաշտը վերածել են ԲԱՌԴԱԿԻ ու մտածում են ,թե դա քաղաքական պայքարա…
❗Ըստ այդմ , ժողովրդավարական բաստիոն Հայաստանում վաղուց արդեն պիտի պատասխանած լինեինք հարցին ,թե ի՞նչ ենք մենք ուզում տեսնել `քաղաքական զրույց, կոնստրուկտիվ քննադատություն , հանրային մտագրոհներ , թե քուչի ռազբորկա,խուժանություն,համբակություն, ու այն,թե ինչ ճանապարհով ենք մենք գնալու , որպեսզի քաղաքական դաշտը իրանց քուչի ռազբորկեքին , իրանց տատու չուլանին ու պապու բեսետկին վերածած թթվի տակառիկները հասկանան , որ քաղաքականությունը պայքար է, որը քեզ թույլ կտա առաջ տանել քո գաղափարները, ավելի շատ բան անել քո երկրի ,նրա ներքին հզորության ,արտաքին իմիջի ու նրանում ապրող ժողովրդի համար , ոչ թե շանտղություն ,( ….)տղություն, աթոռակռիվ ու լափակռիվ …
…
❗Կարմիր գծերը,բարոյականն ու մարդկայինը անցաք ` կփոշմանեք , որ ռաստ ենք եկել …
Բոլորը չի ,որ Նիկոլ են ու թավշյա …
Բարի լույս Հայաստան ու հայեր 🇦🇲
![]()