Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներին դուք չեք ծառայում, դուք խաբում եք նրանց, փորձում եք խաբել Աստծուն.Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը գրում է.

‼ ✝️Հոգեւորականը մաղթում է վարչապետին խաղաղության հաստատման եւ եվրաինտեգրման գործում հաջողություն։ Իրավամբ աստվածահաճո մաղթանք է, կասեր ցանկացած ռացիոնալ եւ չփչացած քաղաքացի, հավատացյալ, թե ոչ։ Սակայն Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավը դրա հետ կապված «խնդիր» է տեսնում։
Ու զարմանալիորեն որեւէ խնդիր չի տեսնում ռուսական «քույր եկեղեցու» առաջնորդ խավարամտի, տգետի, չեկիստի հակաքրիստոնեական եւ մարդատյաց զառանցանքի մեջ։ Այդ դեպքում խնդիրն արդեն ինքը՝ Հայ Առաքելական Եկեղեցին է։
Ի վերջո, դուք ո՞ւմ եք ծառայում, Աստծուն եւ ժողովրդի՞ն։
Եթե հոգեւորականի մաղթանքում խնդիր եք տեսնում՝ ապա դա նշանակում է, որ ոչ մեկին, ոչ մյուսին։
Իսկ դա նշանակում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներին դուք չեք ծառայում, դուք խաբում եք նրանց, փորձում եք խաբել Աստծուն։ Այլ կերպ չի բացատրվում ձեր այս «խնդիրը» հոգեւորականի մաղթանքի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ