![]()
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Ռոբերտ Քոչարյանի հայտարարույթուններն այսօր Ֆակտորի հետ հարցազրույցում փաստերով ջախջախել եմ բառ առ բառ, չեմ կրկնի, կդիտեք։
Բայց անհնար է դիմանալ ստի ու կեղծիքի այն մեզ դոզային, որն արտանետել է նա այսօր ու ապականել ողջ մթնոլորտը։
Հայաստանը ոչ բարով 10 տարի ղեկավարած անձի հայտարարությունները լսելուց հետո ինքս ինձ երկու հարց տվեցի։ Այդ հայտարարոթյուններում
1․ կա՞ որևէ միտք, որը մինչ այս չէինք լսել Վլադիմիր Պուտինից Սերգեյ Լավրովի, Մարիա Զախարովայի, Դիմիտրի Պեսկովի ու այլ պրոպոգանդիստների շուրթերից․․․
Չկար։ Սկսած Ուկրաինայի վերաբերյալ կրեմլյան նառատիվներից վերջացրած Արցախի հետ կատարվածով․ մեղավոր է Ուկրաինան, ոչ չհպատակեցվեց ռուսական պահանջներին ու կռվեց իր ընտրած ապագայի ու ռազմավարական տեսլականի համար, մեղավոր են Հայաստանն ու նրա իշխանությունները, որ չընդունեցին 2019-ին Լավրովի՝ Հայաստան ուղարկած վերջնագիր-պլանը տարածքները միակողմանի հանձնելու ու ռուս խաղաղպահների տեղակայման մասին, մեղավոր են Հայաստանն ու նրա իշխանությունները պատերազմ սանձազերծելու մեջ, ռուս «խաղաղպահները» լավ էլ պահում էին Արցախը, Հայաստանը գնաց Պրահայում հանձնեց ու այս կարգի անբարոյական մտքեր․․․ Ու ուզում ես հարցնես՝ բա դուն ու քեզ տղամարդ համարողները էս երկրում էս սուրբ օդը շնչելու իրավունք ունե՞ք․․․
2․ կա՞ որևէ միտք, որի հետ համաձայն եմ։ Այո, կար 1 միտք։ Նմանները երկրի ղեկավար աղետ են։
Որքա՜ն պետք է ատես այս երկիրն ու այս ժողովորդին, որ Ալիևին հղման կետ տաս Հայաստանին մեղադրելու համար
Որքա՜ն պետք է ատես այս երկիրն ու այս ժողովորդին, որ ջուրը լցնես Արցախի համար նրա զոհողությունները, անմիաստ դարձնես նրա համար նահատակվածների ու հերոսացածների մարտիրոսությունը ու այդքանից հետո ակնարկես արցախապատկան հողերն առանց պատերազմելու հանձնելու պլանին համաձայնելու մասին․․․
Որքա՜ն պետք է ատես այս երկիրն ու այս ժողովորդին, որ գեներացնես Հայաստանի հասարակության ատելությունը ու այդդրա թիրախ դարձնես արցախահայությանը՝ ինչ է թե դու երախտամոռ ես․․․
![]()