Խաղեր են տալիս, հին ձևով ուզում են, որ ղարաբաղյան կլան կոչվածը ՀՀ-ում լինի իշխանության. քաղաքագետ. տեսանյութ

Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավորների ձեռամբ՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ կարգված և Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիր ստորագրած Սամվել Շահրամանյանին կարծես թե ցանկանում են փոխել:

Բանն այն է, որ ըստ որոշ հրապարակումների՝ մայիսի 21-ին լրանում է, այսպես ասած, նրա պաշտոնավարման ժամկետը, և Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավորները լուծարված ինստիտուտին՝ խորհրդարանին, լիազորել են իրենց համար նոր նախագահ ընտրել լուծարված պետությունը ղեկավարելու համար: Ըստ նույն տեղեկությունների՝ Շահրամանյանի հրաժարականից հետո՝ 7-օրյա ժամկետում, պետք է առաջադրումներ լինեն։

Քաղաքագետ Հրայր Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անհասկանալի է որակում նման մտադրությունները։ Վերջինս հարց է բարձրաձայնում՝ եթե Ղարաբաղն այժմ չկա, ինչպե՞ս կարող է Հայաստանում գտնվող մարդկանց որոշ խումբ նախագահ ընտրել կամ պետական ինստիտուտ ստեղծել։

Մանուկյանը նկատում է՝ այս քայլով կրկին ապացուցվում է, որ ղարաբաղյան կլանը դեռևս ուզում է Հայաստանում իշխանափոխություն անել:

Քաղաքագետը շեշտում է՝ ով էլ մասնակցի այդ սին ընտրություններին, չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որովհետև այդ անձինք իրականում այլ նպատակներ ունեն։

Քաղաքագետը այն համոզմանն է, որ անկախ ցանկություններից՝ Հայաստանի ներսում երկրորդ պետություն ստեղծել և պատերազմական գործողություններում ներքաշել այլևս հնարավոր չի լինելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ