Իրական բանավեճերից ընդդիմությունը շարունակում է փախած մնալ. Վահագն Ալեքսանյանն ասել է՝ ինչու. տեսանյութ

 

Ինչու է ընդդիմությունը մշտապես փախչում բանավեճից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում խոսել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Հայաստանի պատմության մեջ չլսված բան է, որ ընդդիմությանն առաջարկեին իշխանության հետ բանավիճել Հանրային ՀԸ եթերում և ընդդիմությունը հրաժարվի:

Օրինակ նախկինում՝ մինչև 2018-ի հեղափոխությունը ընդդիմադիրներն իրենց ունեցվածքի կեսը, կամ այլ թակարժեք բաներ պատրաստ էին տալ, միայն թե հանրայինի եթերում կարողանային բանավիճել իշխանության հետ:

Իսկ հիմա ընդդիմությունն ամեն անգամ փախչում է բանավեճի հնարավորությունից:

Օրերս Հանրային ՀԸ-ից հրավեր ստացանք բանավիճել մեր ընդդիմադիր պատգամավորների հետ հենց իրենց առաջ քաշած մեղադրանքների թեմայով, այն է Ցեղասպանության ուրացման և մնացածի:

Հիշում եք, որ ընդդիմությունը մեզ մեղադրում էր այդ առիթով, մենք էլ դրան ի պատասխան փաստարկված ներկայացնում էինք, թե ով է իրականում, ով ինչպես և ինչ դիրքով է իրականում ուրացել Ցեղասպանությունը»,- ասել է Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են ցանկացած  հեռուստաընկերության եթերում բանավիճել ինչպես այդ, այնպես էլ այլ թեմաների շուրջ, ինչին, սակայն ընդդիմադիրները պատրաստ չեն:

«Ինչո՞ւ. մի պարզ պատճառով, որովհետև ընդդիմությունը պարտվում է բոլոր հնարավոր բանավեճերում: Ընդդիմության առաջ քաշած բոլոր թեզերն ուղղակի ջախջախվում են՝ բախվելով ճշմարտությանը: Նրանց բոլոր թեզերն ուղղակի ջարդուփշուր են լինում, որովհետև նրանք գործում են միայն Դաշնակցության 004 շրջաբերականի շրջանակներում, միայն ու միայն ի դեմ ՀՀ անկախության, և միայն ՀՀ-ի Միութանական պետականությանացման»,- ասել է Ալեքսանյանը՝ նկատելով, թե բանավիճելու փոխարեն հավանաբար նրանք հավաքվում են ինչ-որ մեկի ապօրինի գույք հանդիսացող առանձնատանն ու դիտում Էդգար Ղազարյանի մոնտաժված բանավեճերն իրենց հետ:

Իրական բանավեճերից ընդդիմությունը շարունակում է փախած մնալ»,- ասել է Ալեքսանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ