Չեկիստ Գարեգին Բ-ն, որի իդեալը Ստալինն է, Աստծո խոսք է լսել ու ցայտնոտի մեջ հայտնվել

Ինչպես սատանան է խաչակնքվելուց ցնցվում՝ Գարեգին Բ-ն և Եզրասն էլ Աստծո խոսք են լսել ու ցայտնոտի մեջ հայտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով գտնվում էր Էստոնիայում և այցի ընթացքում այցելել էր Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն իր ողջույնի խոսքում նշել էր. «Մեր աղոթքն է, որ ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ, մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ մեր երկիրը դեպի ԵՄ իր քայլերն անի, որովհետև մեր քրիստոնեությունը իրականության մեջ եկել է արևմուտքից։ Համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական, այս գեղեցիկ միջավայրում է»։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր, անձնական քարտուղար Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հետ։

Նա նշեց, որ անկեղծորեն ուրախացել է, որ մեր սրբազանների մեջ կան մարդիկ, ովքեր խոսում են խաղաղությունից, հաշտությունից, արևմտյան ուղղվածությունից և խնդրում են, որ Աստված իր օրհնությունը բերի Հայաստան աշխարհին. շատ դրական է գնահատում և համարում գովելի։

Արքեպիսկոպոսի այս հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմադիրները աղմուկ-աղաղակ բարձրացրին, նույնիսկ վիրավորական արտահայտություններ հնչեցրին նրա հասցեին, իսկ այսօր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տարածեցին մի հայտարարություն, որ իբրև թե իրենց ուղղել են հարցումներ արքեպիսկոպոս Միրզախանյանի մասին, և իրենք ներկայացրել են պարզաբանում, որ թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն եկեղեցուն։ «Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այս առնչությամբ Խորեն վարդապետն ասաց. «Դա խայտառակություն է, սա եկեղեցու կենտրոնի պետի գրասենյակի հայտարարություն չէ: Գարեգին 2-րդ կաթողիկոսն ուղղակի կապ չունի մեր եկեղեցու հետ, Աստծո հետ։ Բալթյան երկրների սրբազանը խոսել է խաղաղության, հաշտության և օրհնության մասին։ Եվ ահա Գարեգին 2-րդ Կտրիճ Ներսիսյանն իրեն դիստանցավորում է ավետարանական այս երեք պատգամներից, սրբություններից։ Մատթեոս Ավետարանի 5-րդ գլխի 5-րդ համարն ասում է՝ երանի խաղաղարարներին, նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն. սրբազանի ասածը սա է, Ավետարանի պատգամն է փոխանցել, երկու խոսք ասել Սուրբ գրքից։ Եվ ինչպես որ սատանան խաչակնքվելուց ցնցվում է, անհավասարակշիռ քայլեր է անում, Գարեգին Երկրորդը և իր եղբայր Եզրասը Ավետարանից Աստծո խոսք են լսել և ցայտնոտի մեջ հայտնվել»,- ասաց Խորեն վարդապետը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ