Արցախցիներն իրենց շտաբ-վրանը Ազատության հրապարակից կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն

Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիներն իրենց շտաբ-վրանը կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։ Նա տեղեկացրել է, որ իրենք ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, և օրեր առաջ ԼՂՀ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն առաջարկել է վրանը տեղափոխել Արցախի ներկայացուցչություն, որտեղ այդ նպատակով կհատկացվի համապատասխան տեղ։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները ապրիլի 28-ին հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։ Նա ասել է, որ երկարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ