Հայհոյել եմ՝ լավ եմ արել․ չեն մարսել իմ Բուչա գնալը․ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ Չախոյանին ու Մանուկյանին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր թաղապետարանում տեղի ունեղած բողոքի ակցիան նշեց՝ Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի քաղաքական տերերը չեն մարսել իր Բուչա գնալը։ Տեր-Մարգարյանը վերահաստատեց նաև, որ հայհոյել է հեռախոսով․ «Մեսրոպ Մանուկյանը և պարոն Չախոյանը գնացել են մի մանկապարտեզ, որը դեռ հանձնված չէ, կան խնդիրներ, ակտը սոտրագրված չէ, գումարը փոխանցված չէ․․․ մանիպուլյացիա են անում՝ ցույց տալով իբր այնտեղ երեխաներ են մնում, քարերը կթափվեն երեխաների գլխին։ Մեսրոպ Մանուկյանին ասում եմ՝ շարի քաղաքական թիմիդ, այդ քարը նվեր կտամ, հատ-հատ խփի քաղաքական անդամներիդ, վերջում էլ ղեկավարիդ գլխին։ Որևիցե անբարոյական իրավունք չունի գնա մանկապարտեզ ու քննարկի իմ կամ իմ ընկերների բարոյական արժեքը»,-ասաց նա։

Նրա խոսքերով՝ նպատակը շոու սարքելն է․ «Իրենց պատվերները գալիս են այն երկրից, որի քաղաքացին է Արթուր Չախոյանը։ Իրենք չեն մարսել Բուչան ու իմ քաղաքական կողմնորոշվածությունը»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ