Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. երթուղիները և սակագները նույնը կմնան

Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես՝ ներառյալ երթուղիները և սակագները։

Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից:

«Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցի գործարկման և սակագների հետ կապված դժգոհությունների և մտահոգությունների առնչությամբ ապրիլի 29-ին Արագածոտնի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ ՏԿԵ նախարարի տեղակալի և Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և ուղևորափոխադրումներ իրականացնող մրցույթը հաղթած «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի մասնակցությամբ։

Քննարկվել են չվացուցակի, սակագների, երթուղիների վերաբերյալ մի շարք հարցեր։

Որոշվել է, որ միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես՝ ներառյալ երթուղիները և սակագները։

Քննարկումները շարունակվում են, միասնական երթուղիների ցանցի գործարկման, սակագների, չվացուցակների հետ կապված կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ