Տկարամիտ են․ Թորոսյանը պատռել է իմպիչմենտի վերաբերյալ ստացած նամակը

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան եթերում պատռել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից փոխանցված նամակը։ «Խեղկատակություն է… ինչքան կարելի է տկարամիտ լինել՝ նման բան նախաձեռնելու համար՝ մի ԱԺ-ում, որն ունի մեծամասնություն, որը ձևավորվել է ազատ և արդար ընտրություններով, որտեղ ընդդիմությունը չունի բավարար ձայներ՝ նման գործընթացի համար»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ