![]()
《Հանրապետություն》կուսակցության անդամ Հայկ Սահակյանը գրում է.
Լսում եմ Քոչարյանին ու ապշում եմ՝ խոսում է զենքից ու զինամթերքից, ու ոնց է նեղված, որ Հնդկաստանից զենք է գնում Հայաստանը, թե բա լավագույն զենքերը 70-80 ականների զենքերն են, տեսեք՝ ինչ են անում Ուկրաինայում, որ ռուսական ՊՎՕ- ն /հայերեն՝ ՀՕՊ/ ո՞նց է Ուկրաինայում բայրաքթար խփում, իսկ այստեղ ոչ։ Ու հետն էլ ֆրանսիական ցեզարները համարում է ոչ էական։
Եթե 70-80 ականների զենքերը լավն են, ինչու՞ այստեղ չաշխատեցին հարցին պետք է լինի հստակ պատասխան, որովհետև Քոչարյանի դաշնակից Ռուսաստանը դաշնակից էր Ադրբեջանին։ Լավագույն դեպքում էտ զենքերը պիտանի չեն, վատագույն դեպքում Ռուսաստանը անջատեց իր ՊՎՕ- ն։
Վերջում էլ խոսեց տնտեսությունից, գործարաններից ու ներդրումներից։ Այո, Քոչարյանի նախագահության ժամանակ կար մի ժամանակ, որ երկրում արդյունաբերություն կար, գործարան էր աշխատում ու տնտեսություն կար։ Եվ դա Արամ Սարգսյանի վարչապետության շրջանն էր, իսկ ի՞նչ արեց Քոչարյանը Արամ Սարգսյանի թողած հարստությունը, այո՝ 《գույք պարտքի դիմաց》հանձնեց Ադրբեջանի դաշնակցին։ Իր բառերով երևի պետք է ասել, որ հասկանալի լինի. 《Կաղնեցրեք այս անհեթեթությունը》, կամ էլ՝ ավելի ուշ ժամանակների նախագահական տերմինաբանությամբ՝ 》Խիարն էլի թարս է աճել》…
![]()