![]()
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սահմանադրության կոպտագույն խախտմամբ, գաղտնի հրամաններով բանակը բերվեց Երևանի կենտրոն՝ ընդդեմ սեփական ժողովրդի։ Հայաստանի զինված ուժերը օգտագործվեցին ոչ թե արտաքին թշնամու դեմ, այլ՝ սեփական քաղաքացիների: Պաշտոնապես 10 անմեղ քաղաքացիներ գնդակահարվեցին, որպեսզի Քոչարյանը, Սերժը և իրենց քրեաօլիգարխիկ հանցախումբը պահեն իշխանությունը։
Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բանակի մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Սա պետականության ամենաֆունդամենտալ սկզբունքներից մեկն է՝ բանակը պետք է լինի ժողովրդի, ոչ թե իշխող խմբի պաշտպանը։ Սակայն Քոչարյանի ռեժիմի համար Սահմանադրությունը և սեփական ժողովրդի կյանքը երբեք արժեք չեն ունեցել։ Նրանց միակ օրենքը իշխանությունը պահելն էր՝ արյան և վախի միջոցով։
Բանակի ներգրավումը քաղաքական պրոցեսներին սկսվեց դեռևս 1998-ից՝ երբ ընտրությունների արդյունքները վճռվում էին զորամասերի, բարձրաստիճան սպայակազմի և սպաների պարտադրված քվեարկությամբ։ 1998-ին, 1999-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին, 2017-ին ամբողջ զինված ուժերը, սպայական կազմը, վարչական ռեսուրսը մոբիլիզացվում էին ոչ թե արտաքին վտանգի դեմ, այլ սեփական ժողովրդի ազատ կամքի դեմ։ Հայրենիքի պաշտպանները վերածվում էին ռեժիմի ընտրական մեքենայի գործիքի։ Այս ամենը կազմակերպվում էր ամենաբարձր մակարդակով՝ անմիջապես հրահանգված Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից։
Այսօր այդ նույն մարդը, որ բանակը իջեցրել էր ընտրակեղծարար մեքենայի մակարդակի, համարձակվում է խոսել իր պաշտոնավարման ժամանակ «մարտունակ բանակի» մասին։
Քո մարտունակ բանակը այն բանակն էր, որի նախարարներն ու շտաբի պետերը արդեն յոթ տարի փախած են երկրից, որովհետև վախենում են արդարադատութունից, բանակ, որը թալանվեց մինչև վերջին փամփուշտը, որի գեներալները տներ էին կառուցում և պարգևատրում սեփական շքախմբերը՝ մատաղ երեխաների հաշվին։
Քո բանակը այն բանակն էր, որի զինվորն իր ոտքերի տակ սառը ցեխի մեջ պառկած պահում էր դիրքը, երբ պաշտպանության նախարարը Վահագնի թաղամասում ֆրանսիական ոճի պալատ էր կառուցում։ Քո բանակը այն բանակն էր, որին թալանելով, զինաթափելով, ստորացնելով՝ հասցրիք այնտեղ, որ Հայաստանը 2020-ին ստիպված եղավ կռվել ամենաանհավասար պատերազմում։
Մեր երկրում իսկական հաղթանակը սկսվելու է ոչ միայն արտաքին հաղթանակով, այլ ներքին դավաճանության «կախաղաններով»։
Նրանք, ովքեր թափել են ժողովրդի արյունը՝ հանուն իրենց աթոռների, պիտի սերնդե սերունդ պատասխան տան։
Կարևոր է
news
29.04.2025, 13:29
Իրավունք
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում
news
29.04.2025, 12:43
Տնտեսություն
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք
news
29.04.2025, 11:25
Հասարակություն
Հաշտության համաձայնություններով ՀՀ-ին է փոխանցվել 1 միլիոն 803 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն ՀՀ դրամ. վարչապետ
news
29.04.2025, 10:51
Իրավունք
Նոր մանրամասներ Մերձավանում կատարված սպանության վերաբերյալ
Վերջին լուրեր
news
29.04.2025, 13:33
Աշխարհ
«ԱՄՆ-ի հետ մեր հին հարաբերություններն ավարտվել են». Կանադայի նորընտիր վարչապետ
news
29.04.2025, 13:29
Իրավունք
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում
news
29.04.2025, 13:26
Աշխարհ
Հայաստանը բարձր է գնահատում խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը. ՀՀ նախագահ
![]()