![]()
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։
Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան),
2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան),
3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո (Ռուսաստան)»,- նշել է ֆեդերացիան։
![]()