Բնության հայաստանցի լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները՝ Հայաստանի կենսաբազմազանության մասին, մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում` United Nations Biodiversity։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2026թ. հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։
76 դիտում , 1 դիտում այսօր