Հունվարից մինչ օրս քանի քաղաքացի է ստացել սոցիալական կրեդիտ և որքան է գումարը. վարչապետը թվեր է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ):

Վարչապետի փոխանցմամբ՝ մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ