Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում: Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպական Միության հետ»:
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը՝ շարունակելով.
«Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում: Ես ձեզ խրախուսում եմ, որ բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդին: Սա է վկայում 20 տարի առաջվա մեր փորձը: Մենք ակտիվորեն աջակցել ենք դեպի Հայաստան Եվրամիության աջակցության մեխանիզմների ընդլայնման, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին»:
Էստոնիայի վարչապետի խոսքով՝ իրենք և Հայաստանը համագործակցում են կրթության ոլորտում ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների ուղղությամբ:
Վարչապետը նաև ընդգծել է, որ Էստոնիայի զարգացման համագործակցության կենտրոնը օգնում է ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, բանկերի միջև փոխանակումներին, դպրոցներ արհեստական բանականության ներդրմանը:
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր բիզնես դիվանագիտության փորձով»,-եզրափակել է Միխալը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
34 դիտում , 1 դիտում այսօր