Համատեղ ջանքերի միջոցով կարող ենք ավելի խորացնել առկա փոխգործակցությունը. Փաշինյանը՝ Էստոնիայի վարչապետին

«Մեծ պատիվ է գտնվել Տալլինում՝ նոր զարկ տալու մեր երկրների միջև հարաբերություններին»:

Այս մասին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծապես կարևորում եմ Էստոնիայի հետ համամարդկային և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը, բարձր ենք գնահատում ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Էստոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը, մասնավորապես, դրանցում թվային լուծումների և էլեկտրոնային կառավարման գործիքների զանգվածային կիրառությունը, օրինակելի է Հայաստանի համար, և մենք, իհարկե, շատ հետաքրքրված ենք այդ հարցում, և հետագա համագործակցությունը խորացնելու առումով»,- նշել է ՀՀվարչապետը՝ հավելելով, որ վերջին տարիներին բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակի են բարձրացրել երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությունը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ համատեղ ջանքերի միջոցով հնարավոր կլինի ավելի խորացնել առկա փոխգործակցությունը:

«Մեզ համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական տեխնոլոգիաների բնագավառում: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին:

Երկկողմ համագործակցությունից զատ, անդրադարձ կատարեցինք բազմակողմ ձևաչափերում ՀՀ-Էստոնիա փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին:

էստոնացի գործընկերոջս ներկայացրի ՀՀ-ԵՄ օրակարգի վերջին զարգացումները, ՀՀ քաղաքացիների եվրոպական նկրտումները՝ ակնկալելով պաշտոնական Տալլինի քաղաքական աջակցությունը դեպի ԵՄ տանող բարդ և երկարատև ճանապարհին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

14 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ