Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը հարցազրույց է տվել և ասել՝ Արցախի հարցը արդեն լուծում էինք, էն էլ հեղափոխություն եղավ. «Եթե չլիներ 2018-ի իշխանազավթումը, Արցախի հարցը լուծված կլիներ»։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։
Նա նշեց, որ չի ուզում սուր խոսքեր ասել, բայց առանց սուր խոսքի հնարավոր չի. «Հիմա էնքան մառազմատիկ վիճակի մեջ են, որ ինչ ասես՝ դուրս են տալիս իրենցից»։
«Հիմա մանիպուլյացիայի մեջ են, որովհետև պատմության մեջ իրենք այդ իրականության մեջ պիտի արդար դուրս գան, մանավանդ ընտրությունները գալիս են, ընտրությունների նախօրեին պիտի ապուշի տեսքով անմեղ լինեն»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Ընդդիմադիր որոշ ուժեր իմպիչմենտի գործընթաց են ուզում սկսել, իսկ մինչ այդ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասել է, որ իմպիչմենտի գործընթացը կախված է փողոցի ակտիվությունից։ Այս առնչությամբ էլ Լևոն Շիրինյանն ասաց, որ փողոցի ակտիվությունն իրենց դեմ է, թող տուն գնան։
«Տիգրան Աբրահամյանին հարց եմ տալիս՝ այ տղա, ի՞նչ խորհուրդ տվեցիր, որ հայրենիքդ Մոսկվայի ցուցումով հանձնեցին Ադրբեջանին, ի՞նչ խորհուրդ ես տվել, հայ ժողովրդին ասա, իմանանք»,- նշեց Լևոն Շիրինյանը։
Խոսելով նաև Դաշնակցության ներկայացուցիչների վերջին օրերի պահվածքի մասին թե՛ ներսում, թե՛ դրսում՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ ներսում և դրսում ինչ որ անում են, դա Հայաստանի իշխանության թուլությունն է. «Ժողովրդավարություն չի նշանակում, որ ով ինչ ուզի՝ կանի»։
Մանրամասն՝ տեսանյութում
127 դիտում , 1 դիտում այսօր