Կոնկլավը կհավաքվի մայիսի 7-ին՝ Հռոմի պապի ընտրության համար

Կոնկլավը՝ կարդինալների հավաքը, որը պետք է ընտրի Հռոմի նոր պապ, աշխատանքը կսկսի Վատիկանում մայիսի 7-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։

Կոնկլավը պետք է ընտրի ապրիլի 21-ին մահացած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի իրավահաջորդին: Գործող կանոնների համաձայն՝ կոնկլավը պետք է հավաքվի Կաթոլիկ եկեղեցու նախորդ ղեկավարի մահից ոչ շուտ, քան 15 օր հետո, և ոչ ուշ, քան 20 օր հետո:

Կոնկլավին մասնակցելու իրավունք ունեն մինչև 80 տարեկան մոտ 135 կարդինալներ՝ եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։ Ըստ ավանդույթի՝ կոնկլավը տեղի կունենա Վատիկանի Սիքստինյան կապելլայում։ Երկուշաբթի օրը այն փակ է զբոսաշրջիկների համար՝ հավաքի նախապատրաստման նպատակով։

Կարդինալները չպետք է լքեն կապելլան այնքան ժամանակ, քանի դեռ նոր Պապը չի ընտրվել։

Հռոմի պապի ընտրության համար հստակ ֆավորիտներ չկան։ Գործակալությունները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ պայքարը կընթանա բարեփոխումների և եկեղեցու նկատմամբ ավելի ազատական մոտեցման կողմնակից, հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմնակիցների և ավանդապաշտ պահպանողականների միջև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ