«Ուկրաինայի չեզոք, ոչ դաշնակցային կարգավիճակը և Կիևի նացիստական ռեժիմի հետևանքների հաղթահարումը ուկրաինական հակամարտության կարգավորման պայմաններն են»:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ հայտնի է: Մենք ելնում ենք նրանից, որ Կիևի չանդամակցելը ՆԱՏՕ-ին և նրա չեզոք և ոչ դաշնակցային կարգավիճակի հաստատումը Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին 1990 թվականի հռչակագրին համապատասխան, ուկրաինական ճգնաժամի վերջնական կարգավորման երկու հիմքերից մեկն է, որը համապատասխանում է Ռուսաստանի անվտանգության շահերին»,- ասել է գերատեսչության ղեկավարը Gbolo թերթին տված հարցազրույցում:
Բացի այդ, Լավրովի խոսքով, անհրաժեշտ է հաղթահարել Կիևում 2014 թվականին պետական հեղաշրջման արդյունքում «իշխանությունը զավթած ռեժիմի կառավարման հետևանքները»։
Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է Կիևի իշխանությունների քայլերի մասին՝ արմատախիլ անելու ռուսական ամեն ինչ՝ ներառյալ լեզուն, մշակույթը, ավանդույթները, կանոնական ուղղափառությունը և լրատվամիջոցները։
Նախարարը կարգավորման մեկ այլ պարտադիր պայման է անվանել հակառուսական պատժամիջոցների վերացումը և Ռուսաստանի ինքնիշխանության միջազգային ճանաչումը Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի, Զապորոժիայի և Խերսոնի շրջանների նկատմամբ։
Մոսկվան նաև պահանջում է հուսալի երաշխիքներ տրամադրել «այն վտանգների դեմ», որոնք բխում են Հյուսիսատլանտյան դաշինքից, Եվրամիությունից և առանձին պետություններից, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության արևմտյան սահմանների մոտ։
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի իշխանությունները բաց են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար։ Նա հավելել էր, որ աշխատանքը ամերիկյան կողմի հետ նույնպես շարունակվում է։