Պուտինը «ժամանակավոր» հրադադար հայտարարեց

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, հումանիտար նկատառումներով Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հրադադար է հայտարարել։ Այդ ընթացքում բոլոր ռազմական գործողությունները կդադարեն:

Այս մասին հայտնում է պաշտոնական Կրեմլը:

Ուկրաինական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքում ՌԴ զինված ուժերը համարժեք պատասխան կտան։

Ռուսական կողմը ևս մեկ անգամ հայտարարել է խաղաղության բանակցությունների առանց նախապայմանների իր պատրաստակամությունը՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի բուն պատճառների վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը։

445 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ