Սերժ Սարգսյանը Ազգային Ժողով էր գործուղել իր հայտնի 6-նոցներին, Նարեկ Մալյանին ու Էդգար Ղազարյանին, ովքեր Նիկոլ Փաշինյանին 10 օրվա ընթացքում անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով իբրև թե նամակներ ուղղեցին ԱԺ պատգամավորներին։
Իհարկե, այս գործընթացը չունի և չի կարող ունենալ որևէ հետևանք, ընդամենը բեմադրված շոու էր տեղական ու ռուսական լրատվամիջոցներում վերնագրեր գրելու համար։
Զավեշտ է, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնում է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ նրա ՊՈՒ խմբակցությունը անգամ վարչապետի թեկնածու չունի։ Այս անհեռանկար թվացող գործընթացն ունի բացառապես մի նպատակ՝ լրատվամիջոցներում վերնագրեր գրել։