Իրանն Ադրբեջան-Նախիջևան երթուղի է պատրաստում:
Այս մասին ադրբեջանական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Բոլորը պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերություններ հաստատվեն՝ հաշվի առնելով կողմերի իրավունքները»,- ասել է նա՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Փեզեշքիանը պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը և հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը:
«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»,- ասել է Իրանի նախագահը: