ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը 2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում:
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է պատգամավորը:
«2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում: Բնակիչների բնականոն կյանքը շարունակվում է, անկախ այն բանից, որ գիշերը լսվում են կրակոցների ձայներ:
Բնականաբար դա առաջացնում է բնակիչների մոտ անհանգստություն, սակայն ոչ տագնապ: Նրանք շարունակում են աշխատել ու շենացնել մեր սահմանը:
Գյուղում աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Այս վճռական, ինքնավստահ ու նվիրված մարդիկ մեր սահմանապահն են: Քանի դեռ իրենք ուժեղ են, ուժեղ ենք մենք, մեր պետությունը:
Այս ժամանակավոր դժվարությունը անպայման հաղթահարելու ենք և ամրանալու ենք»,- ասվում է գրառման մեջ: