Փարիզում վաղը մեկնարկելու է Քարդաշյանից շուրջ 9 միլիոն եվրո արժողությամբ զարդերի գողության գործով դատավարությունը

Ապրիլի 28-ին Փարիզում նախատեսված է հայտնի դատավարության մեկնարկը, որի նկատմամբ ուշադրությունը մեծացել է հիմնականում տուժողի հնչեղ անվան պատճառով։ Տասներկու կասկածյալներ կկանգնեն ատենակալների առջև՝ զինված կողոպուտի, հարկադիր կալանքի տակ պահելու և հանցավոր խմբավորմանը անդամակցելու համար։ Նրանց «զոհը» 2016 թվականի հոկտեմբերի 3-ին դարձավ մեդիաաստղ Քիմ Քարդաշյանը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Փարիզի հյուրանոցային համարում Քարդաշյանի վրա հարձակման ժամանակ հանցագործները ձեռք են բերել մոտ 9 միլիոն եվրո արժողությամբ զարդեր, այդ թվում՝ 4 միլիոն եվրո արժողությամբ ադամանդե մատանի։

Նշենք, որ կողոպուտի ժամանակ Քարդաշյանին կապկպել էին ու փակել հյուրանոցային համարի լոգասենյակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ