Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադառնում է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանի՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին:

««Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է»:

«Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։

Ծանոթ են չէ՞ այս խոսքերը. Հեղափոխությունից օրեր առաջ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ամբիոնից բաց տեքստով հայտարարեց, որ բանակցային գործընթաց չկա և որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու ուժային լուծման իր ցանկությունից։

Ու քիչ առաջ լսում եմ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, նախկինում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հարցազրույցը, ով հերթական լապշան է փորձում կախել հասարակության ականջներից, ասում է՝ Արցախի հարցը արդեն լուծում էինք, էն էլ հեղափոխություն եղավ. «Եթե չլիներ 2018-ի իշխանազավթումը, Արցախի հարցը լուծված կլիներ»։

Ասում է՝ հիմա էլ կկարողանայինք և’ Ադրբեջանի հետ ռեալ խոսել խաղաղության գործընթացի մասին, և’ կոմունիկացիաների մասին համատեղ…

Երկար չմեջբերեմ, բայց ակնհայտ է չէ՞, որ ինքը՝ որպես երկրի արտաքին հարաբերություններով զբաղված նախկին պաշտոնյա, ակնհայտորեն գիտի, որ եկել է մանիպուլացնի՝ փորձելով իրենց տասնամյակների անգործությունը բարդել ժողովրդական հեղափոխության վրա:

Իսկ իրականությունն այն է, որ Արցախյան հարցը այդ տարիներին ոչ թե լուծվում էր, այլ թնդանոթն օր օրի ավելի էր լցվում պատերազմական վառոդով:
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են։ Ժողովուրդը հիշողություն ունի»,- գրում է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ