Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ:

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ, կայցելի «e-Estonia Briefing» կենտրոն: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Էստոնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ