Հռոմի պապը վախճանից առաջ իր հաշվին մնացած 200․000 եվրոն տրամադրել է Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնեղենի գործարանի հիփոթեքի մարմանը։
Հռոմի բանտերի հովվական խնամքի պատասխանատուն ասել է. «Ես նրան պատմեցի, որ գործարանն ունի մեծ հիփոթեքային պարտք, և եթե կարողանանք այն նվազեցնել, մակարոնեղենի գինը կնվազի, վաճառքը կաճի, և ավելի շատ երիտասարդների աշխատանքի կընդունենք։ Նա պատասխանեց՝ Իմ գրեթե ամբողջ գումարը սպառված է, բայց դեռ մի քիչ մնացել է հաշվիս։ Եվ նա փոխանցեց 200․000 եվրո», – նշել է Հռոմի բանտերի հովվական խնամքի պատասխանատու Մոնսինյոր Բենոնի Ամբարուսը:
216 դիտում , 1 դիտում այսօր