Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին:

Վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք պաշտպանության նպատակով:

54789_b.jpg (488 KB)54788_b.jpg (469 KB)

Ջորջ Մարկուսը շնորհակալություն է հայտնել Ասորական համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորության և ասորական համայնքի նկատմամբ մշտական ուշադրության համար: Նա նշել է, որ կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել ասորիներ՝ մի քանի տասնյակ երկրներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ