Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են:

«Համընդհանուր շարժումը բաց չթողնելու և դրա մասնակիցը դառնալու համար պետք է պարզապես լրացնել @mystepfoundation-ի բիոյում նշված հայտը:

Մայիսի 3, 4, 10, 11, 17, 18 և 31-ին իրենց բանախոսություններով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

Իսկ մայիսի 7-ին բոլոր ցանկացողները կարող են գրանցվել և մասնակցել Մատենդարանում կայանալիք հանդիպմանը , որի բանախոսներն են տիկին Աննա Հակոբյանը, ռեժիսոր, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանը:

Մանրամասները` շուտով»,- հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

491443695_18264365878273488_5802069232811201017_n.jpg (252 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ