2 օր է որոշ տգետներ լայքեր հավաքելու համար ձեռք են առնում նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հայկ Թորոյանը գրում է.

Բոլորդ գիտեք, որ արդեն երեկ՝ Ապրիլի 26-ին Վատիկանում վերջին հրաժեշտն էին տալիս Հռոմի պապին, որտեղ ներկա էին աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ և բարձր պաշտոնիաներ, իսկ ՀՀ-ից Վատիկան էր մեկնել Հայաստանի նախագահ՝ Վահագն Խաչատուրյանը։ Չնայած այն հանգամանքին, որ Սերժի հագով կարած սահմանադրությամբ ՀՀ-նախագահի լիազորությունները « մի ժեկի պետի » լիազորություններ են, բայց դա միջազգային հարթակներում երբեմն ավելի լարձր արժեք ունի համեմատած ՀՀ-ի ներքաղաքական կյանքում։

Արդեն 2-օր է համացանցում « որոշ հայեր » իրենց տգետ լսարանից լայքեր հավաքելու համար ձեռք էին առնում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, (տարբեր տեսակի ծաղրանքներով )։ Այդ մարդիկ պարզապես չեն գիտակցում և չեն հասկանում, որ դրանով Վահագն Խաչատուրյանին ոչ նեղացնում են, ոչ էլ՝ վնասում։
Դրանով նախ առաջինը վարկաբեկում են Հայաստանի Հանրապետությունը, վնասում են Հայաստանի հեղինակությունը, թշնամիներին ծիծաղի տեղիք են տալիս։ Ես չգիտեմ մեկ այլ ազգի, որի երկրի ներկայացուցիչը կարող է միջազգային հանդիպման գնալ, մասնակցել՝ արարողության կամ պետական այցի և իր երկրի ներսում այդ այցը դարձնեն ծիծաղի առարկա։

Նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից, ( եթե չեմ սխալվում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթի ժամանակ ), երբ զարուհի փոստանջյանը նրան անվանեց խաղամոլ, միլիարդներ մսխող, ու էդպես վարկաբեկեց սերժին, ապա մեզանից շատերը չնդունելով սերժին՝դատապարտեց փոստանջյան երևույթի ելույթը ։

Հիմա անտանելի է տեսնել, որ քո Երկրի նախագահը այցելում է Վատիկան, Հռոմի Պապի վերջին հրաժեշտի արարողակարգին և երկրի ներսում նրան ձեռք են առնում,իսկ երբ խոսում են՝ կրթվելը նորաձև է, ոմանց թվում է, թե դա նշանակում է նորից գնալ Համալսարան ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն կամ Հայոց Պատմություն սովորելն է, մինչ դեռ կրթվելու համար մի քիչ քաղաքակիրթ լինել է պետք, հասկանալ , որ քո երկրի ցանկացած պաշտոնիա օտար երկրում, դա արդեն քո պետությունն է՝այլ ոչ թե անձը։ Կարելի է անձերին ատել, զզվել, քննադատել, դատապարտել, բայց նրանց օտարերկրյա այցերի ժամանակ ծաղրելը պարզապես կրթության և դաստիարակության պակաս է, կամ առնվազը հայրենիքիդ նկատմամբ քո ատելությունն է։ Հարգելիներս լինի նախագահ, թե Վարչապետ, լինի Մարզպետ, նախարար կամ թաղապետ, եթե պաշտոնական այցով մեկնում է օտար երկիր, ապա պետք է աջակցել նրան, գովաբանել, կամ պարզապես միայն լռել, քանզի վարկաբեկողներ և ծաղրողներ շատ կան, առնվազը 10-մլն ադրբեջանցի, մի՛ ավելացրեք նրանց թվաքանակը, դա մեզ հարիր չէ և միայն վնասում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ