«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանությաններին ուղղված անհիմն քննադատություններ և ապատեղեկատվություն տարածելը.Արմեն Խաչատրյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը գրում է.

Հետաքրքիր է՝ ինչ հոսանքների ազդեցության տակ ընկավ «Ազատություն» ռադիոկայանը, որ շատ կարճ ժամանակում երբեմնի անաչառ լրատվամիջոցից գրեթե վերածվեց դեղին մամուլի։ «Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանությաններին ուղղված անհիմն քննադատություններ և ապատեղեկատվություն տարածելը։

Այս անգամ էլ ռադիոկայանի հերթական թողարկման մեջ լրագրողների աչքից, կարծում եմ, միտումնավոր կերպով վրիպել են վերջին շրջանում Խոզնավար եւ հարեւան գյուղեր պաշտոնյաների այցերը։

Դրանց մասին հիմնականում հրապարակումներ չեն լինում, որպիսի հանգամանքն էլ հարմար առիթ է հանդիսացել հերթական անգամ ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով վնասել իշխանություններին և պետությանը:

Возможно, это изображение карта и текст

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ