Խարույկի շուրջ հանդիպել են վարչապետն ու սեղանի թենիսի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի եզրափակչի մասնակիցները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին:

54782_b.jpg (981 KB)

Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը և ընդգծել, որ դրա նպատակը հասարակության, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և սպորտի խթանումն է:

54779_b.jpg (905 KB)54776_b.jpg (854 KB)

Զրույցի ընթացքում քննարկվել են սպորտի զարգացմանը, մարզաձևերի տարածմանը, մրցումների կազմակերպմանն ու անցկացմանը, մրցաշարի ձևաչափին վերաբերող հարցեր:

Մրցաշարի մասնակիցները, մարզիչները նշել են, որ այս մրցաշարերը մեծ հետաքրքրություն են վայելում դպրոցականների շրջանում:

54775_b.jpg (516 KB)54769_b.jpg (665 KB)

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի ապրիլի 27-ին Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:

54768_b.jpg (690 KB)54774_b.jpg (705 KB)

Հանրապետական՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերի հաղթող թիմերը:

54773_b.jpg (646 KB)54766_b.jpg (684 KB)

Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 574 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3200 աշակերտ (շուրջ 810 թիմ):

54760_b.jpg (640 KB)54761_b.jpg (802 KB)54758_b.jpg (742 KB)

69 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ