Դերասանուհի Եվա Բաղդասարյանի նորաստեղծ ընտանիքը շուտով կհամալրվի։ Քիչ առաջ նա տեսանյութ է հրապարել ինստագրամյան իր էջում, որտեղ ամուսնու հետ գրկախառնությամբ հայտնել է հղիության մասին լուրը։
«1+1=3: Մենք սպասում ենք քեզ»,- գրել է Եվան։
Ընկերներն ու երկրպագուները շտապել են շնորհավորել զույգին՝ նույնիսկ փորձելով գուշակել ապագա փոքրիկի սեռը։
Նախորդ տարվա ապրիլին՝ պսակադրությունից երկու տարի անց, Եվա Բաղդասարյանն ու սիրելին իրենց ամուսնությունն օրինականացրել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններից մեկում: Ամուսիններն այժմ Երեւանում են: