Ցեղասպանության 110-րդ տարելիցն ու փաստը այսքան քաղաքականացնելը, ուրացողներ ու դավաճաններ փնտրելը, սուգն ու ոգեկոչումը՝ շոուի, Ծիծեռնակաբերդը քաղաքական հայտարարությունների հարթակ վերածելը ընդդիմությանը, ինչ խոսք, հաջողվում է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը նկատում է՝ հերթական անգամ տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է օգտագործել, շահարկել մարդկային հույզերն ու զգացմունքները, և այդ ամենն օգտագործել հակապետական, հակահայկական նպատակների համար:
Դիտարկմանը, թե որն է այդ նպատակը, Բլեյանն արձագանքում է. «Լուծարել ՀՀ պետականությունը, մտնել միութենական կազմ»:
Միաժամանակ Բլեյանն ասում է՝ այս ուժերը Հայաստանի վարչապետի թեկնածու չունեն, բայց, որքան ուզես, գուբերնատորի թեկնածուներ կան:
Ըստ նրա՝ այժմ ընդդիմության նպատակը խժդժություններ հրահրելն է և իշխանության տապալման համար հող պատրաստելը, ընդհուպ երկրի քայքայման կամ տապալման գնով:
Հարցին, թե ինչպես է պետք պաշտպանել ժողովրդավարությունը, վերջինս արձագանքում է՝ պետք է մաքրել Հայաստանի Հանրապետությունը ռուսական գործակալներից:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
258 դիտում , 1 դիտում այսօր